Խաղողագործները կրկին փակել են Երևան – Մեղրի ճանապարհը

Քաղցրաշեն և հարակից գյուղերից մեծ թվով խաղողագործներ փակել են Երևան - Մեղրի ավտոճանապարհը Արտաշատի մոտ՝ պահանջելով վճարել դեռ աշնանը իրենց մթերած խաղողի գումարները:

Ճանապարհի երկրու կողմերում մեծ թվով ավտոմեքենաներ են կուտակվել:

Խաղողագործները մարտի 15-ին նույնպես փակել էին ճանապարհը և համաձայնել էին բացել միայն այն բանից հետո, երբ Գյուղատնտեսության նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչները և խոստացել 15 օրվա ընթացքում լուծել վճարումների հարցը:

Մանրամասներն՝ ավելի ուշ: