Բրիտանիայի արտգործնախարարը Ռուսաստանը «սպառնալիք» է համարում բոլոր երկրների համար

Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է աշխարհի բոլոր պետությունների համար, քանի որ արհամարհում է միջազգային նորմերը:

«Ռուսաստանը անտեսում է վարվեցողության միջազգային նորմերը: Դա մարտահրավեր և սպառնալիք է բոլորիս համար», - հայտարարել է Համոնդը՝ ելույթ ունենալով Թբիլիսիում: