Լատվիայի իշխանությունները փակել են ռուսական «Սպուտնիկ» լրատվական կայքը

Լատվիայի իշխանությունները երեկ փակել են ռուսական «Սպուտնիկ» լրատվական կայքը՝ այն որակելով Կրեմլի «քարոզչական գործիք»:

Լատվիայի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ այս տարվա փետրվարին բացված կայքը «վստահելի լրատվամիջոց չէ»։