Ռուսաստանը չի մասնակցի միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին

Ռուսաստանը չի մասնակցի Վաշինգտոնում վաղը մեկնարկող Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին: Փորձագետները Կրեմլի այս որոշումը «անհանգստացնող» են որակում:

50-ից ավելի երկրների ներկայացուցիչները այս շաբաթ Միացյալ Նահանգներում քննարկելու են միջուկային նյութերը ահաբեկիչներից պաշտպանելու խնդիրը: