ՀԲ-ն վարկ է հատկացրել Ադրբեջանին Բաքու-Շամախի մայրուղու վերանորոգման աշխատանքներն ավարտելու համար

Ադրբեջան- Բաքու

Համաշխարհային բանկն Ադբեջանին տրամադրել է լրացուցիչ 140 միլիոն դոլարի վարկ՝ Բաքու-Շամախի մայրուղու լայնացման ու նորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար։

Ըստ բանկի, ծրագրի իրականացումից հետո տրանսպորտային կապն ավելի դյուրին կլինի երկրի կենտրոնական, լեռնային և հյուսիսային շրջանների հետ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջության համար։