Սավչենկոն պատիժը կրելու է Ռուսաստանում. Պեսկով

Նադեժդա Սավչենկոն դատարանում, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանում է կրելու 22 տարվա ազատազրկման պատիժը, չնայած այն բանին, որ Կիևը առաջարկում է բանտարկյալների փոխանակում։

«Սավչենկոյի հարցում ամեն ինչ շատ պարզ է, նա դատապարտվել է և կրելու է պատիժը», - երեկ ասել է Պեսկովը և պնդել, որ նրան ազատ արձակելու կամ փոխանակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։