Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում երեք զինվոր է զոհվել, ևս 24-ն էլ վիրավորվել է հինգշաբթի երեկոյան զորամասերից մեկի վրա հարձակման հետևանքով:
«Անադոլու» գործակալությունը, հղում կատարելով թուրքական բանակի հայտարարությանը, գրում է, որ հարձակումն իրականացրել է Քրդական բանվորական կուսակցությունը՝ կիրառելով ականապատ մեքենա: