Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Միացյալ Նահանգներում հնարավոր հանդիպման մասին որոշում չկա։ Հինգշաբթի ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նման հանդիպման վերաբերյալ քննարկում չի եղել։
Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգներում մասնակցելու են միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին։