Ղրղըզստանի նախագահը չի մասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Ղրղըստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաև, արխիվ

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է, որ չի մասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության՝ Ուզբեկստանում անցկացվելիք գագաթնաժողովին:

Ատամբաևն այս հայտարարությունն արել է Ղրղըզստանի և Ուզբեկստանի սահմանին վիճելի հողային հատվածում առաջացած լարվածության ֆոնին:

Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցում են Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել հունիսի 23-24-ը, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:

Ատամբաևը հայտարարել է, որ Ղրղըզստանը երբեք պատերազմ չի սկսի, բայց պատրաստ է արձագանքել «ցանկացած ագրեսիայի»:

Մարտի 18-ին Ուզբեկստանի իշխանությունները զորք և զինվորական տեխնիկա են տեղակայել Ղրղըզստանի հարավ-արևմտյան Ալա-Բուկա շրջանի սահմանին: Ղրըզները արձագանքել են՝ ևս զինվորներ ու զինվորական տեխնիկա ուղարկելով այդ տարածք:

Կողմերը հետ են քաշել զինվորներին ու տեխնիկայի մի մասը մարտի 21-ին, սակայն լարվածությունը դեռ պահպանվում է։