Քերրին ու Լավրովը քննարկում են սիրիական, ուկրաինական ճգնաժամերը

Ջոն Քերրի, Սերգեյ Լավրով

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Մոսկվայում բանակցություններ է վարում իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Բանակցությունների մեկնարկին Լավրովը «փխրուն» է որակել Սիրիայում կրակի դադարեցումը, բայց նաև նշել է, որ «որոշ առաջընթաց կա»: ՌԴ արտգործնախարարն ասել է նաև, որ ինքը ցանկանում է քննարկել հարցը, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը աջակցել ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը:

Քերրին այսօր կհանդիպի նաև նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: