Բակո Սահակյանն ընդունել է Էդվարդ Նալբանդյանին

Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ղարաբաղի նախագահի կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը, որին մասնակցել է Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: