Բրյուսելի պայթյունների կապակցությամբ Վաշինգտոնում և Նյու Յորքում հսկողությունն ուժեղացվել է

Նյու Յորքի և Վաշինգտոնի իրավապահներն ուժեղացրել են հսկողությունը Բրյուսելում որոտացած պայթյուններից հետո:

Reuters գործակալության հաղորդմամբ, ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը մարդաշատ տարածքներում և կայարաններում: