Մախաչկալայում սպանվել է լեզգիների «Սադվալ» շարժման առաջնորդը

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում կիրակի օրը սպանվել է լեզգիների ազգային «Սադվալ» շարժման ղեկավար Նազիմ Հաջիևը։

Դաղստանի ոստիկանության տվյալներով, լեզգի գործչի դին հայտնաբերվել է նրա բնակարանում` սառը զենքով հասցված բազմաթիվ վանսվածքներով:

«Սադվալը» ստեղծվել է 1990 թվականին և պայքարում է Դաղստանում և Ադրբեջանում բնակվող լեզգիների իրավունքների պաշտպանության և վերամիավորման համար:

Ադրբեջանում «Սադվալ» շարժումը ճանաչված է որպես անջատական և ահաբեկչական կառույց: