Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, ժամը 15.00-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ձյուն է տեղում: Շիրակի մարզի տարածքում բուք է:Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղում է կարկուտ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: