ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը կոչ է արել՝ շարունակել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործադրումն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը ներգրավված է Ուկրաինայի արևելքում ծավալված հակամարտության մեջ:
Ստոլտենբերգը «կարևոր» է համարել պատժամիջոցների գործադրման շարունակումը:
Երկուշաբթի օրը Հունգարիան և Իտալիան հայտարարել էին, թե համաձայն չեն հուլիսից հետո պատժամիջոցների երկարաձգմանը: