Բրազիլական ոստիկանությունը ցրել է հակակառավարական ցույցերը

Բրազիլիայի ոստիկանությունը ջրցանի և արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել է հակակառավարական ցույցերը: Ցույցերը սկսվել են չորեքշաբթի օրվանից:

Բողոքի ակցիաների մասնակիցները 3 օր շարունակ պահանջում էին հրաժարվել նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային նախարարի պաշտոն վստահելու որոշումից, քանի որ այդպիսով նա կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից:

Նախկին նախագահը մեղադրվում է «Պետրոբրաս» նավթային պետական ընկերությունում կոռուպցիոն հանցագործությանն առնչություն ունենալու մեջ: