Իրանի արտգործնախարարը վաղը կմեկնի Ստամբուլ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վաղը` մարտի 19-ին, կմեկնի Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպելու նպատակով:

«Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ, տեղեկությունը հրապարակել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ նշելով, որ նախատեսվում են քննարկումներ երկու երկրների հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ: