Նավթի գները աճում են

Նավթահանք, արխիվ

Նավթի գները համաշխարհային շուկայում բարձրացել են ու հասել նախորդ տարվա համեմատ ամենաբարձր կետին` գերազանցելով 40 դոլարը մեկ բարելի դիմաց։

Դա պայմանավորված է, մասնավորապես, Միացյալ Նահանգներում վառելիքի պահանջարկի աճով, ինչպես նաև ապրիլի 17-ին Քաթարում կայանալիք նավթարտադրողների հանդիպմամբ, որտեղ վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ կքննարկվեն նավթի արտադրման ծավալների սառեցման հեռանկարները։