Աղվան Հովսեփյանը մեկնել է Միացյալ Նահանգներ

Աղվան Հովսեփյան, արխիվ

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, Հովսեփյանը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Կոմիի հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվի Քննչական կոմիտեի և ՀԴԲ-ի միջև համագործացությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

«Կողմերը, մասնավորապես, կանդրադառնան անդրազգային կազմակերպված հանցավորության և պետական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության, քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման, փորձի փոխանակման և աշխատակիցների վերապատրաստմանը վերաբերող հարցերին», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեի նախագահը կայցելի նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի ակադեմիա՝ տեղում ծանոթանալու բյուրոյի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերին։