Տեսչական ստուգումներ ԼՂ ՊԲ մի շարք զորամասերում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում անցկացվում են տեսչական ստուգումներ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, միջոցառումը, որն իրականացվում է Ղարաբաղի զինված ուժերի 2016 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում, նպատակ ունի «տեսական ու գործնական պարապմունքների միջոցով պարզորոշել ստուգման ենթարկվող զորամասերի և դրանցում ընդգրկված բոլոր օղակի ստորաբաժանումների մարտական, կրակային, մարտավարամասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային, բարոյահոգեբանական և տեխնիկական պատրաստվածությունն ու ապահովման բոլոր միջոցների համապատասխանության մակարդակը ներկայացվող պահանջներին»: