ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ այսօր խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում քննարկվել են աղետի գոտու բնակապահովման հիմնահարցերը:
Քաղաքաշինության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված է 1 մլրդ 849 մլն 525 հազար ՀՀ դրամ, որի շրջանակներում կլուծվի մոտ 287 ընտանիքի բնակարանային խնդիր:
Միաժամանակ, նախարարն առաջարկել է ֆինանսական աջակցության համատեքստում մոտեցումներ ներկայացնել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացված ծրագրերի շրջանակներում կիսակառույց բնակելի տների շինաշխատանքների վերաբերյալ: