ԱՄՆ պետքարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա՝ Սիրիայից ռուսական զինուժի դուրսբերումը և այդ երկրում ընթացող քաղաքական գործընթացները քննարկելու նպատակով:

Քերրին հայտարարել է, որ այցի ընթացքում նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուսաստանի արտգործնախարարությունից հաստատել են, որ աշխատանք է տարվում «ԱՄՆ պետքարտուղար Քերրիի հնարավոր այցի» կազմակերպման ուղղությամբ:

Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անսպասելիորեն հրահանգեց դուրս բերել ՌԴ հիմնական զինված ուժերը Սիրիայից՝ հույս հայտնելով, որ դա խթան կհանդիսանա Սիրիայի քաղաքական ուժերի միջև երկխոսության համար։