Ամալ Քլունին կպայքարի մինչև Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը

Ամալ Քլունի, Խադիջա Իսմայիլովա

Հայտնի փաստաբան Ամալ Քլունին հայտարարել է, թե պայքարելու է այնքան, մինչև ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատ արձակվի։

Քլունին օգնում է լրագրողին բողոք ներկայացնել Եվրոպական դատարան։

Փաստաբանը նշել է, որ Խադիջայի բանտարկությունը քաղաքական ենթատեքստ ունի, Ադրբեջանի իշխանությունները փորձում են լռեցնել լրագրողին, որ չբացահայտի նախագահի ու նրա մերձավորների կոռուպցիոն գործարքները։