Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, օրակարգում ընդգրկված էին երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, 2016 թվականի գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ: