Էրդողանի և Ալիևի նախագահությամբ նիստ՝ Անկարայում

Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի նախագահությամբ Անկարայում տեղի ունեցավ թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ կողմերի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ, որոնք առնչվում են վարորդական վկայականների ճանաչմանը երկու երկրների կողմից, ինչպես նաև արդարադատության ոլորտին:

Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր, որոնք առնչվում են տնտեսական, էներգետիկ ոլորտներին, պաշտպանական արդյունաբերությանը: