ՊՆ․ 5 միլիոն դրամ կաշառք ստանալու ժամանակ ձերբակալվել է ՊՆ աշխատակիցը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով Ռազմական ոստիկանության Հատուկ օպերատիվ ծառայության կողմից առանձնակի մեծ չափերի կաշառք (5 միլիոն դրամ) ստանալու ժամանակ ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը։

Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: