Առնվազն 42 զոհ Պակիստանում անձրևների հետևանքով

Հորդառատ անձրևների հետևանքով Պակիստանում առնվազն 42 մարդ է մահացել, 70-ը վնասվածքներ է ստացել, ավերվել է 75 տուն:

Մահվան դեպքերի հիմնական պատճառը հենց տների փլուզումն է:

Երկրի օդերևութաբանական ծառայությունից հաղորդում են, որ ուժեղ անձրևները այսօր դեռ կշարունակվեն: