ԱԺ նախագահը մեկնել է արտասահման, որտեղ նաև կհետազոտվի

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում Սահակյանը կանցնի նաև բժշկական հետազոտություն:

«Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը», - ասված է հաղորդագրությունում: