Ռուսաստանի գլխավոր դատախազը Լեսինի մահվան առնչությամբ հարցում է ուղարկել ԱՄՆ

Միխայիլ Լեսին, արխիվ

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան պաշտոնական հարցում է ուղարկել Վաշինգտոն՝ Ռուսաստանի տեղեկատվության նախկին նախարար և նախագահի խորհրդական Միխայիլ Լեսինի մահվան հանգամանքների բացահայտման հարցում համագործակցության ակնկալիքով:

Նախօրեին Վաշինգտոնի գլխավոր դատաբժիշկը տեղեկացրել էր, որ Լեսինը մահացել է «բութ առարկայով գլխին, իրանին, վերին և ստորին վերջույթներին ստացած հարվածներից»։