Սիրիական ընդդիմությունը պատրաստ է բանակցություններին

Սիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ կմասնակցի մարտի 14-ին Ժնևում նախատեսված բանակցություններին: Կոմիտեն նախապայմանները չի նշել, ընդգծել է միջազգային չափանիշների պահպանման անհրաժեշտությունը:

Սիրիայի կառավարությունն առայժմ պաշտոնապես չի հաստատել ռուսական կողմի տեղեկությունները, որ Ասադի ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն բանակցություններին: