Իրանցի կին օրենսդիրները դատի են տվել տղամարդ գործընկերոջը

Իրանցի խորհրդարանական Նադեր Ղազիփուրը (աջից)

Իրանում կին օրենսդիրները դատի են տվել իրենց տղամարդ գործընկերոջը՝ Նադեր Ղազիփուրին, ով հայտարարել էր, թե խորհրդարանը կանանց և ավանակների տեղը չէ:

Թեպետ Ղազիփուրը միջնորդների միջոցով ներողություն է խնդրել կանանցից՝ վստահեցնելով, թե նրանց վիրավորելու միտում չի ունեցել, այդուհանդերձ, կին օրենսդիրները չեն պատրաստվում ետ վերցնել հայցը: