Քիչ առաջ Ազգային ժողովի շենքի մոտից բերման ենթարկվեցին «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով ակցիայի մասնակիցներ Կարպիս Փաշոյանը, Լուսինե Հայրապետյանը, Սիփան Փաշինյանը, Միքայել Նազարյանը, Արտակ Գևորգյանը, Տիգրան Մազմանյանը և այլոք։
Ակտիվիստները ոստիկանական բաժանմունքից «Ազատության»-ը փոխանցեցին, որ բերման ենթարկվածների թիվը գերազանցում է տասը։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով, երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու պատճառով, ցած չեն իջել Ազգային ժողովի ճաղավանդակներից ու չեն ազատվել իրենց իսկ ստեղծած կապանքներից։