Բրազիլիայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվա, նոյեմբեր, 2015թ․

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն սկանդալի գործով:

Նախկին նախագահը ձերբակալվել է 6 օր առաջ՝ «Պետրոբրաս» նավթային ընկերությունում կոռուպցիոն հանցագործությանն առնչություն ունենալու կասկածանքով: Ըստ մեղադրանքի, Լուլա դա Սիլվան պետական ընկերության գործունեությանն առնչվող կոռուպցիոն սխեմաների միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ ինչպես նախագահի պաշտոնը 8 տարի զբաղեցնելիս, այնպես էլ՝ 2011 թվականից հետո, երբ ավարտվել է նրա պաշտոնավարման ժամկետը:

Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում, նրա փաստաբանը դժգոհել է նախաքննական մարմնից՝ պնդելով, որ քննությունը «անաչառ չի ընթանում»:

Լուլա դա Սիլվայի կողմնակիցները կոռուպցիոն սկանդալը կապում են «քաղաքական շարժառիթների» հետ: