Սավչենկոն դադարեցրել է չոր հացադուլը

Եվգենի Օլեյնիկի հեղինակած քաղաքական ծաղրանկարներից մեկը

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դադարեցրել է մարտի 3-ից հայտարարած չոր հացադուլը և համաձայնել է ջուր խմել: Սավչենկոն նման որոշում է կայացրել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ իրեն հասցեագրած նամակը ստանալուց հետո:

Նամակն այսօր ռուսական մեկուսարանում Սավչենկոյին է փոխանցել Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Վիտալի Մոսկալենկոն: Այս տեղեկությունը հաղորդել է Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը:

Մանրամասները՝ քիչ անց