Փաուեր․ Մոսուլի ամբարտակը կարող է հումանիտար աղետի պատճառ դառնալ

Իրաք - Մոսուլի ամբարտակը, արխիվ

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը զգուշացրել է, որ կարող է տեղի ունենալ հումանիտար աղետ, եթե չվնասազերծվի Իրաքի Մոսուլի ամբարտակը։

Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է գործի՝ կանխելու այդ աղետը, որից կարող է տուժել մեկևկես միլիոն մարդ։