Վաղը Բաքվում կմեկնարկի 4-րդ գլոբալ ֆորումը

Բաքվի համայնապատկեր, արխիվ

Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում աշխատանքները կսկսի Բաքվի 4-րդ գլոբալ ֆորումը:

«Դեպի բազմաբևեռ աշխարհ» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Բաքու կժամանեն մի շարք երկրների ղեկավարներ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավանդական դարձած այդ միջոցառման ընթացքում կքննարկվեն միջազգային անվտանգությանը, կրոնական սպառնալիքներին, տնտեսությանը, կլիմայական փոփոխություններին, էներգետիկային, բազմամշակութայնությանն առնչվող հարցեր:

Հաղորդվում է, որ համաժողովին կմասնակցեն 7 գործող և 27 նախկին նախագահներ, 23 նախկին վարչապետներ: