Թբիլիսիում քննարկվելու է Ղարաբաղի հարցը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուրլիք, արխիվ

Վրաստանի մայրաքաղաքում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումներ են տեղի ունենալու: Այդ մասին հաղորդում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հենց նոր ժամանեցի Թբիլիսի և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ղարաբաղյան կարգավորման հարցով քննարկմանը», - երեկ երեկոյան Թվիթերում գրել է ամերիկացի դիվանագետը: