«Շադոմատիկ» խաղի ստեղծողները դիմել են Օբամայի վարչակազմին

Հայկական «Շադոմատիկ» խաղի ստեղծող «Տրիադա» ստուդիան կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ բանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկումը վերացնող համաձայնագրի շուրջ: Այդ մասին հայտնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը: