Առաջիկա օրերին՝ առանց տեղումների, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանի համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում այսօր ցերեկը, մարտի 8-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 7-ին կնվազի, իսկ մարտի 8-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում մարտի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: