Իրանի ամենահարուստ մարդը դատապարտվել է մահվան

Բաբակ Զանջանի

Իրանի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Բաբակ Զանջանին, մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի, խաբեբայության և այլ տնտեսական հանցագործությունների մեջ և մահվան դատապարտվել: Վճիռը հրապարակվել է մարտի 6-ին:

Զանջանին հայտնի դարձավ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին՝ միջազգային պատժամիջոցները շրջանցելով իրանական նավթի վաճառքն արտերկրում կազմակերպելու իր կարողության համար:

Նա կալանավորվել է 2013-ի դեկտեմբերին: Զանջանիի կարողությունն այն ժամանակ գնահատվում էր 14 միլիարդ դոլար: