Մի շարք տների նկուղները հայտնվել են ջրի մեջ

Your browser doesn’t support HTML5

Վարդաշենի 4-րդ փողոցի մի շարք տների նկուղները հայտնվել են ջրի մեջ, բնակիչներից Տիգրանի տան պատն էլ փլվել է: 10 օր շարունակ «Երևան Ջուր», Արտակարգ իրավիճակների նախարարություն, թաղապետարան են զանգում, սակայն հարևանների պատմելով՝ գալիս նկարում, գնում են: