ՄԱԿ-ը մտահոգված է Իրանում բանտարկված իր նախկին աշխատակցի համար

Բաքուեր Նամազի, արխիվ

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իրանի իշխանությունների կողմից անցած շաբաթ բանտարկված իր նախկին աշխատողի առողջության համար։

80-ամյա Բաքուեր Նամազին ձերբակալվել է բանտարկված որդուն այցելելուց հետո։

Իրանի իշխանությունները մինչև հիմա պաշտոնական հայտարարություն Նամազիի ձերբակալության մասին չեն արել։