Օբաման ևս մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով՝ մինչև 2017 թվականի մարտի 6-ը:

Սպիտակ տան հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի գործողություններն ու քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ սպառնում են այդ երկրի խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև խարխլում ժողովրդավարական արժեքները:

Փաստաթղթում ասված է, որ ստեղծված իրավիճակը իրենից արտակարգ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համար: