Յանուկովիչի և նրա աջակիցների դեմ ԵՄ պատժամիջոցները կերկարաձգվեն

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Եվրամիության դեսպանները որոշել են առնվազն ևս մեկ տարով երկարաձգել պատժամիջոցները Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա 15 աջակիցների նկատմամբ:

Ակնկալվում է, որ վաղը Բրյուսելում Եվրամիության նախարարների հանդիպման ժամանակ այս որոշումը հաստատման կներկայացվի: