Նշանակվեցին Արագածոտնի և Շիրակի նոր մարզպետները

Արագածոտնի նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյան, արխիվ

Կառավարության այսօրվա նիստում Արագածոտնի մարզպետ նշանակվեց Գաբրիել Գյոզալյանը, Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը:

Երկու մարզերի ղեկավարների պաշտոնները, հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցության և ՀՅ Դաշնակցության միջև համաձայնությունների շրջանակում հատկացվել են Դաշնակցությանը: