ԱՄՆ օրենսդիրները նախագահին հորդորում են ճնշում բանեցնել Ալիևի վրա

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը նամակով դիմել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Այդ մասին տեղեկացնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Կոնգրեսականները, մասնավորապես, խնդրում են, որ Բարաք Օբաման իր «հնարավորություններն օգտագործելով՝ անձամբ ճնշումներ գործադրի Ադրբեջանի նախագահի վրա»՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը միտված երեք պահանջներն ընդունելու նպատակով:

Նամակի հեղինակներն այս քայլին են դիմում մարտի վերջին Վաշինգտոն Իլհամ Ալիևի կատարելիք այցին ընդառաջ:

Ավելի վաղ, հիշեցնենք, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և ազդեցիկ դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլը առաջարկել են խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլ՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի դիտարկող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում։

Մանրամասները տե՛ս այստեղ