Սիրիայի կառավարական ուժերը ձերբակալել են թուրք-սիրիական սահմանին 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուին սպանողին։ Այդ մասին տեղեկացնում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով թուրքական Haber 7 լրատվական կայքը։
Ըստ աղբյուրի, առայժմ մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում թուրք զինյալի ինքնության և ձերբակալման հանգամանքների մասին:
Պաշտոնական Մոսկվան, հիշեցնենք, Անկարայից պահանջել էր անհապաղ կալանավորել այն քաղաքացուն, ով սպանել է նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին խփված Սու-24-ից պարաշյուտով դուրս նետված օդաչուին։ Ռուսաստանը հայտնել էր, որ սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացու անունը Ալփարսլան Չելիք է։