Նախագահը շնորհավորել է Արա Երնջակյանին 65-ամյակի առթիվ

Ռեժիսոր, դրամատուրգ Արա Երնջակյան

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ և ամենայն բարիք: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: