ՄԱԿ. Միգրանտների հոսքի պատճառով Եվրոպան մոտեցել է հումանիտար ճգնաժամի

Փշալար հույն-մակեդոնական սահմանին՝ միգրանտների հոսքը Մակեդոնիա կանգնեցնելու համար

Միգրանտների հոսքի պատճառով Եվրոպան մոտեցել է հումանիտար ճգնաժամի, հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

«Եվրոպայում միգրանտներով պայմանավորված իրավիճակը ՄԱԿ-ը գնահատում է ծայրահեղ և զգուշացնում հումանիտար աղետի վտանգների մասին»,- հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ուիլյամ Սպինդլերը։

Միգրացիոն ճգնաժամի պատճառներն են, Սպինդլերի կարծիքով, Եվրոպայի երկրների քաղաքական կամքի բացակայությունն ու այդ երկրների միջև անհամաձայնությունը։