Մոգերինին սկսեց հանդիպումները Հայաստանում

Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪Մոգերինին Հայաստանում է։

Եվրամիության բարձր ներկայացուցիչն արդեն հանդիպել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Երեկոյան Նալբանդյանն ու Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Մանրամասներն՝ ավելի ուշ